Երեւանի շտապ օգնությունում 2018-ին կանչերի քանակը 5,3 տոկոսով ավելացել է

11 հունվարի, 2019  13:01

Երեւանի շտապ օգնությունում 2018-ին կանչերի քանակն ի տարբերություն2017-ի ցուցանիշի 5,3 տոկոսով ավելացել է:  Հունվարի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ «Շտապ օգնություն» ՓԲԸ ղեկավար Թագուհի Ստեփանյանը հայտնեց, որ անցյալ տարի ստացվել է 247883 կանչ, ինչը 13210-ով ավելի է, քան մեկ տարի առաջ:

«Հոսպիտալացվել է  54106 մարդ, ինչը 3877-ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշները», - տեղեկացրեց նա:

Ըստ Ստեփանյանի՝ գրանցվել է 26559 մանկական կանչ եւ 9948 հոսպիտալացում (2017-ի համեմատ ցուցանիշները համապատասխանաբար աճել են 1820-ով եւ 602-ով):

Ինչպես նախորդ տարիներին, «շտապ օգնության» զանգերի հիմնական պատճառները սրտանոթային հիվանդություններն են, սուր շնչառական վիրուսային վարակները եւ վնասվածքները:

 Ըստ Ստեփանյանի՝ կանչերի թվի ավելացումը կարող է պայմանավորված լինել թե շտապօգնության պարկի ավելացմամբ, ինչպես նաեւ նրանով, որ շատ մարդիկ նախընտրում են շտապ օգնության բրիգադ կոչել` պոլիկլինիկա կամ ընտանեկան բժշկին դիմելու փոխարեն: Բացի դրանից, որոշ հիվանդներ կարող են օրը  3-4 անգամ շտապ օգնություն կանչել:

 «Քաղաքացիները պետք է հստակ հասկանան, որ եթե նրանք աննշան պատճառով շտապ օգնություն են կանչում, ապա այն կարող է չհասցնել հասնել լուրջ կանչերին, որոնք անհետաձգելի են համարվում», - ընդգծեց Ստեփանյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում