Բանաստեղծ եւ կոմպոզիտոր Վահան Արծրունին ընտրվել է Երեւանի բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

21 հունվարի, 2019  13:25

NEWS.am Medicine-ի թղթակցի տեղեկացմամբ, Արծրունին շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ վստահության համար: Նա խոստացել է ուշադրություն դարձնել ֆակուլտետի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների հետ ուղիղ, ուղղակի հաղորդակցությանը: Նրա խոսքերով, ինքը պատրաստ է ներդնել իր ողջ ուժերն ու առկա կապերը՝ համալսարանի զարգացման համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում