Զարկերակային ճնշման նվազեցումը 15 տոկոսով քչացնում է Ալցհեյմեր հիվանդության զարգացման վտանգը

29 հունվարի, 2019  21:32

Զարկերակային ճնշման նվազեցումը 15 տոկոսով քչացնում է Ալցհեյմեր հիվանդության զարգացման վտանգը:

 The Daily Mail-ը հայտնում է, որ հետազոտությունում ներգրավվել է 50 տարեկանից բարձր ավելի քան 9 հազար մարդ: Պարզվել է, որ նրանք, ում մոտ զարկերակային ճնշման վերին ցուցանիշը 120-ից ցածր է եղել, հիշողության հետ կապված խնդիրների զարգացման վտանգը 1/5-ով կրճատվել է: Բացի այդ, այս կատեգորիայի մասնակիցների մոտ դեմենցիայի հավանականությունը 15 տոկոսով նվազել է:

Բացի այդ զարկերակային ճնշման վերին ցուցանիշի՝  140-120-ի նվազեցման դեպքում, չափավոր կոգնիտիվ խանգարման առաջացման վտանգը  (MCI) կրճատվել է 19 տոկոսով: Հայտնի է, որ MCI-ն գործոններից մեկն է, որն ազդում է դեմենցիայի զարգացման վրա, ինչի կապակցությամբ գիտնականները կոչ են անում ուշադրություն դարձնել հետազոտության տվյալներին:

Բարձր զարկերակային ճնշումը նաեւ  սրտի հիվանդությունների, կաթվածի եւ երիկամային անբավարարության դեպքում առաջատար գործոն է:

Դա հաշվի առնելով՝ մասնագետները մատնանշում են  սիստոլիկ զարկերակային ճնշման նվազեցման կարեւոր դերը մարդու առողջության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում