Իսկական փոխակերպուկ. Հազվագյուտ հիվանդության պատճառով 13-ամյա տղայի դեմքն ամբողջությամբ մազածածկ է (տեսանյութ)

8 փետրվարի, 2019  16:25

Հնդկաստանից 13-ամյա Լալիտ Պատիդարը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որը հայտնի է որպես «փոխակերպուկի համախտանիշ» (հիպերտրիխոզ): Դրա պատճառով տղայի դեմքն ամբողջությամբ մազածածկ է: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Հիպերտրիխոզն արտահայտվում է մազերի ավելցուկային աճով, որը մաշկի տվյալ հատվածին հատուկ չէ, չի համապատասխանում սեռին եւ/կամ տարիքին: Հիվանդությունը լինում է բնածին կամ ձեռքբերովի, ընդ որում՝ վերջին դեպքում կարեւոր դեր են խաղում այնպիսի գործոնները, ինչպես վահանաձեւ գեղձի պաթոլոգիան, նյարդային համակարգի հիվանդությունները եւ այլն:

Այս հիվանդության բնածին տեսակն անբուժելի է: Աշխարհում գրանցված է հիպերտրիխոզի շուրջ 50 դեպք:

Չնայած «փոխակերպուկի համախտանիշին», Լալիտն ապրում է երջանիկ եւ լիարժեք կյանքով: Տղան երազում է ոստիկան դառնալու մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում