1950 թվականից աշխարհում կյանքի տեւողությունը 22 տարով ավելացել է

11 փետրվարի, 2019  19:39

1950 թվականից աշխարհում կյանքի տեւողությունը 22 տարով ավելացել է: Այս մասին ասվում է «Lancet» ամսագրի Global Burden of Disease (Հիվանդությունների համաշխարհային բեռը, GBD) հատուկ թողարկման մեջ:

GBD-ն ցուցանիշների խումբ է, որոնք բնութագրում են  հիմնական հիվանդություններից մահացության եւ հաշմանդամության, վնասվածքների եւ դրանց ռիսկի գործոնների ցուցանիշները: Այս ցուցանիշները ստացվել են  համալիր տարածաշրջանային եւ / կամ գլոբալ բժշկական վիճակագրական ուսումնասիրությունների արդյունքում: Ներկայումս GBD-ն 50 երկրների ավելի քան 500 հետազոտողների համագործակցության արդյունքն է:

Վերջին տվյալների համաձայն՝ 1950 թ. համեմատ մանկական մահացության մակարդակը աշխարհում կրճատվել է յոթ անգամ: Այսպիսով, եթե 1950 թվականին կյանքի առաջին հինգ տարիներին մահանում էր ամեն 5-րդ երեխան, ապա այսօր այդ ցուցանիշը  հասել է 3,9 տոկոսի:

Այդ ժամանակահատվածում տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 48 տարուց մինչեւ 70,5 տարի է ավելացել, իսկ կանանց դեպքում` 53-ից 76 տարի:

Մինչդեռ աշխարհի գրեթե բոլոր երկրներում ավելացել է ավելորդ քաշ ունեցող մարդկանց թիվը: Սա, իր հերթին, հանգեցրել է մեկ տարվա ընթացքում 2-րդ տիպի շաքարախտից ավելի քան մեկ միլիոն մահերի, ինչպես նաեւ ինսուլինի անընկալունակության պատճառով երիկամների հիվանդության հետեւանքով 500 հազար մահերի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում