Երեք տարածված միֆ դաշտանի մասին

14 փետրվարի, 2019  22:32

Չնայած, որ այսօր համացանցում աշխարհում ամեն ինչի մասին կարելի է տեղեկություններ գտնել, մարդու օրգանիզմի եւ նրա գործառույթների մասին միֆերը դեռ լայնորեն տարածված են: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դաշտանի մասին մի քանի հետաքրքիր միֆ:

Միֆ 1. Դաշտանի ժամանակ հնարավոր չէ հղիանալ

Շատերը կարծում են, որ դաշտանի ժամանակ կարելի է հանգիստ, առանց պաշտպանվելու սեքսով զբաղվել. չէ որ հնարավոր չէ հղիանալ: Իրականում ամեն ինչ այդպես չէ: Իհարկե դաշտանի սկզբում հղիանալոևւ հավականությունն ավելի փոքր է, քան ընթացքում, սակայն յուրաքանչյուր կնոջ մոտ կարող են ցիկլի խախտումներ լինել, ինչի ընթացքում ձվազատումը կարող է տեղի ունենալ ոչ թե ցիկլի 12-14-րդ օրը, ինչպես սովորաբար, այլ այլ ժամանակ, այդ թվում նաեւ դաշտանի ընթացքում:

Բացի այդ դաշտանի ժամանակ որեւէ ինֆեկցիայով վարակվելու վտանգն ավելի բարձր է, ուստի խորհուրդ չի տրվում առանց պաշտպանվելու սեքսով զբաղվել:

Միֆ 2. Մտերիմ ընկերուհիների դաշտանը միաժամանակ է սկսվում

Այս միֆը շատ տարածված է: Համարվում է, որ այն կանանց մոտ, որոնք երկար ժամանակ են միմյանց հետ անցկացնում, ժամանակի ընթացքում դաշտանը միեւնույն ժամանակ է սկսվում: Սինխրոնացման մասին այս միֆն առաջին անգամ որպես գիտական գաղափար հայտնվեց 1971 թվականին: Սակայն ավելի ուշ կատարված ոչ մի գիտական հետազոտություն չհաստատեց այն: Անգամ միաձվանի երկվորյակների եւ եռորյակների մոտ դաշտանը չի սինխորնացվում:

Միֆ 3. Տամպոնը կարող է «կորել»

Որոշ կանայք վախենում են տամպոն օգտագործել՝ մտավախություն ունենալով, որ դրանք կարող են կորել ներսում: Իրականում հեշտոցն իրենից փոքր ուղի է ներկայացնում, որի երկարությունը մոտ 10 սմ է: Եվ այնտեղ ոչինչ չի կարող կորել: Տամպոնը կարող է դիպչել արգանդի վզիկին, սակայն առաջ չի կարող գնալ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում