Ի՞նչ պետք է անել գերակտիվ միզապարկի դեպքում

9 հունիսի, 2014  20:51

Գերակտիվ միզապարկը բավականին տարածված երեւույթ է, բայց սա հիվանդություն չէ, այլ տերմին, որն օգնում է բնութագրել միզուղիների մի շարք ախտանիշներ, ինչպիսիք են միզարձակման անզսպություն, հաճախակի միզարձակում եւ գիշերները հաճախակի զուգարան գնալը։

Գերակտիվ միզապարկը, ըստ էության, միզապարկի եւ ուղեղի նյարդային ազդանշանների խախտումն է։ Ուղեղը միզարձակման ազդանշաններ է հաղորդում նույնիսկ այն ժամանակ, երբ միզապարկը այնքան էլ լի չէ։  Այդ պատճառով ինսուլտով, ցրված սկլերոզով եւ նյարդաբանական այլ հիվանդություններով տառապող մարդկանց մոտ գերակտիվ միզապարկ ունենալու հավանականությունն ավելի մեծ է, հաղորդում է  Fox News-ը։

Թեպետ այս  հիվանդությամբ տառապում են եւ կանայք, եւ տղամարդիկ, պատճառները կարող են տարբեր լինել։ Ստորեւ թվարկված են գերակտիվ միզապարկի հիմնական պատճառները։

Կանանց մոտ

- ՄՎ -միզուղիների վարակ

- Ֆիբրոիդ (միոմա) – արգանդի բարորակ նորագոյացություններ

- Ցիստիտ – միզապարկի բորբոքում

- ծննդաբերություն- ծննդաբերությունից հետո կոնքի մկանները կարող են թուլանալ

- իդիոպաթիկ – պատճառն անհայտ է

Տղամարդկանց մոտ

- ՄՎ -միզուղիների վարակ

- Լայնացած շագանակագեղձ

- Միզապարկի քար

- Միզապարկի քաղցկեղ

Եթե Դուք ունեք գերատիվ միզապարկ, ապա պետք է դիմել թերապեւտի կամ ուռուցքաբանի։

Առաջին հերթին ուռուցքաբանը կստուգի մեզը։ Մեզի անալիզը կարող է պարզել վարակների առկայությունը, իսկ մեզի բջջաբանության շնորհիվ կարելի է բացահայտել անբնական բջիջները, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել։

Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է ցիստոսկոպիա նշանակել։ Այս դեպքում միզածորանի միջով միզապարկի մեջ մի փոքրիկ հեռադիտակ են տեղադրում։ Այս գործընթացը թույլ է տալիս բժշկին ուսումնասիրել միզապարկի լորձային թաղանթը եւ գնահատել շագանակագեղձը։ Միզապարկի նման տեսայնացումը կարող է օգնել ախտորոշում տալու համար։

Նման մի տարբերակ է նաեւ ուրոդինամիկ հետազոտությունը, որը իրենից ներկայացնում է համակարգչային ախտորոշիչ սարք՝ գերակտիվ միզապարկի պատճառները որոշելու համար։

Երբեմն գերակտիվ միզապարկը կապված է տարիքի հետ, հատկապես տղամարդկանց մոտ, ում ծերացման հետ մեկտեղ լայնանում է նաեւ շագանակագեղձը։ Ինչպես արդեն նշվեց, շագանակագեղձի լայնացումը միզարձակման անզսպության հիմնական պատճառներից մեկն է։

Եթե Ձեզ մոտ նկատվում է գերակտիվ միզապարկ, ապա հետեւեք Նյու Յորքում Լենոքս Հիլ հիվանդանոցի ուրոլոգիայի բաժանմունքի եւ ռոբոտոտեխնիկական վիրաբուժության ղեկավար, դոկտոր Դեյվիդ Բ. Սամադիի խորհուրդներին։

 1.Խուսափեք կոֆեին եւ ոգելից խմիչքներ օգտագործելուց։

2. Մարզվեք եւ փորձեք նվազեցնել Ձեր քաշը։ Անկախ խնդրի պատճառներից՝ այն կարող է մեղմել ախտանիշները։

3. Ընդունեք հակախոլինէրգիկ դեղամիջոցներ՝ միզապարկը թուլացնելու համար. օրինակ, Detrol, Ditropan, Enablex եւ Vesicare։

4. Ֆիզիոթերապիա, որը կօգնի եւ տղամարդկանց, եւ կանանց։ Այն նպաստում է կոնքի մկանների ամրացմանը եւ կարող է զգալիորեն նվազեցնել գերակտիվ միզապարկի ախտանիշները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում