Գրպանի սարքը կարող է ախտորոշել սննդային անհանդուրժողականությունը

14 մարտի, 2019  11:53

Գրպանի նոր շնչառական անալիզատորը կարող է ախտորոշել սննդային անհանդուրժողականությունը՝ մարդկանց ազատելով բժշկին այցելությունից։

Գրպանի Foodmarble սարքն ախտորոշման համար հսկայական համակարգի շարժական տարբերակն է։ Սարքի մեջ ներառված են մրգերից, կաթնամթերքից քամված շաքարի եւ քաղցրացնող նյութով փոքրիկ տոպրակներ։  

Տոպրակի պարունակությունը անհրաժեշտ է խառնել ջրի հետ, խմել լուծույթը, այնուհետեւ շնչել անալիզատորի խողովակի մեջ, որտեղ սենսոր կա։ Սննդային անհանդուրժողականության ախտորոշման համար անհրաժեշտ է երեք ժամվա ընթացքում յուրաքանչյուր 15 րոպեն մեկ շնչել ։

Սենսորը մարսողական համակարգի միջով լուծույթի անցնելու ընթացքում որոշում է ջրածնի մակարդակի փոփոխությունը։ Բանն այն է, որ երբ սնունդը բարակ աղիներում վատ է մարսվում, այն կարող է ընկնել հաստ աղիք, որտեղ ֆերմենտացիայի կենթարկվի աղիքային մանրէների կողմից եւ ջրածին կառաջանա։ Շնչառության մեջ ջրածնի բարձր մակարդակը ցույց է տալիս, թե որ սնունդը պատշաճ կերպով չի մարսվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում