Ականջօղերի տեսքով հակաբեղմնավորիչները բարձր արդյունավետություն են ցույց տվել

19 մարտի, 2019  23:43

Ականջօղերի տեսքով հակաբեղմնավորիչներն իրականություն են դարձել: ԱՄՆ-ում Ջորջիայի տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականների հայտնագործության շնորհիվ սինթետիկ հորմոնները կնոջ արյան մեջ հայտնվում են ականջների բլթակների միջոցով:

Հորմոնների ազդեցությունը համանման է հակաբեղմնավորիչ հաբերի բաղադրիչների ներգործությանը: Մինչդեռ արտասովոր ականջողերը կրելու շնորհիվ կինը կարող է չանհանսգտանալ հակաբեղմանվորիչ միջոցների ամենօրյա ընդունման անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք, որ հորմոնալ դեղահաբերի ընդունումը բաց թողելու դեպքում հղիանալու վտանգը կազմում է 9 տոկոս, իսկ հակաբեղմնավորիչների անդադար ընդունման դեպքում՝ ընդամենը 0,3 տոկոս:

Իրենց հայտանգործությունը գիտնականներն անվանել են «դեղագիատական բիժուտերիա»: Թեստերի արդյունքներով՝ ականջօղերի տեսքով հակաբեղմնավորիչները բարձր արդյունավետություն են ցույց տվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում