Բժիշկները սխալմամբ տղամարդուն թլպատել են՝ շփոթելով պացիենտների անկետաները

26 մարտի, 2019  22:32

Անգլիական հիվանդանոցներից մեկում սխալմամբ թլպատել են մի տղամարդու։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, բժիշկները շփոթել են պացիենտների անկետաները եւ վիրահատել են տղամարդու, որը պետք է միզապարկի հետազոտություն անցներ։

Միջադեպը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերին, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ։ Չարաբաստիկ Leicester NHS Trust համալսարանական հիվանդանոցում 2018 թվականի ընթացքում 8 դեպք է գրանցվել, երբ բժիշկների անուշադրությունը հանգեցրել է լուրջ հետեւանքների։ Այսպես, վիրաբույժները վիրահատել են ոչ այն պացիենտներին՝ ելնելով նրանց համանման տարիքից կամ նման անունից։

Հիվանդանոցի ղեկավարությունը նշում է, որ ափսոսում է նման դեպքերի համար եւ «անձամբ ներողություն է խնդրում բոլոր տուժածներից»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում