Նստակյաց ապրելակերպը աշխարհում վաղաժամ մահվան գլխավոր պատճառներից մեկն է դառնում

27 մարտի, 2019  18:24

Աշխարհում յուրաքանչյուր տասներորդ վաղաժամ մահը պայմանավորված է նստակյաց ապրելակերպով եւ ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակով: Այս մասին ասվում է Journal of Epidemiology & Community Health ամսագրում հրապարակված հոդվածում:

Գիտնականները ուշադրություն են դարձնում նրան, որ այսօր ավելի շատ մարդիկ են նախընտրում իրենց ազատ ժամանակը նստած կամ պառկած անցկացնել:

Իրավիճակը խորացնում է նաեւ այն, որ  շատերը ստիպված են ամբողջ աշխատանքային օրը գրասենյակում նստած անցկացնել:

Մինչդեռ եթե ժամանակի մի մասը կանգնած անցկացնել (այդ թվում հասարակական տրանսպորտում) ապա կարելի է զգալիորեն նվազեցնել դիաբետի եւ ճարպակալման զարգացման վտանգը:

Միայն Բրիտանիայում նստակյաց ապրելակերպի հետ կապված հիվանդություններից ամեն տարի 70 հազար մարդ է մահանում: Սակավաշարժ կենսակերպ վարող մարդկանց մահվան առավել տարածված պատճառը  երկրորդ տիպի շաքարային դիաբետն է:

Ընդ որում ամեն 6-րդ դիաբետով մարդու մոտ ֆիզիկական ակտիվության պակասը հանգեցնում է ինսուլինի նկատմամբ անընկալունակության զարգացման:

 

Մասնագետները նշում են, որ հիպոդինամիայի դեմ պայքարը կարող է նաեւ տնտեսական օգուտ ունենալ, քանի որ կնվազեցնի  սակավաշարժ կենսակերպի հետեւանքների դեմ պայքարի համար բժշկական ծառայությունների ծախսերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում