Երգչուհի Արիանա Գրանդեի մոտ զարգացել է «վիետնամական համախտանիշ»

16 ապրիլի, 2019  10:50

Հանրաճանաչ երգչուհի Արիանա Գրանդեն հրապարակել է իր գլխուղեղի ՄՌՏ սքանավորման պատկերները, որպեսզի ցույց տա հետվնասվածքային սթրեսային խանգարման ընթացքը, որը նրա մոտ առաջացել է Մանչեսթերում ահաբեկչությունից հետո:

Պայթյունը տեղի էր ունեցել 2017 թվականի մայիսի 22-ին «Մանչեսթեր Արենայում» Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Ահաբեկչության հետեւանքով զոհվել էր առնվազն 22 մարդ, ավելի քան 120-ը մարմնական վնասվածքներ ստացել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետությունը»:

Չնայած ահաբեկչությունից հետո անցել է գրեթե 2 տարի, հանարաճանաչ երգչուհին շարունակում է պայքարել PTSD-ի դեմ, որը հայտնի է նաեւ «վիետնամական համախտանիշ» անունով: Արիանա Գրանդեն ՄՌՏ սքանավորման պատկերները հրապարակել է Instagram-ի իր էջում՝ առողջ մարդու եւ հետվնասվածքային սթրեսային խանգարմամբ տառապող պացիենտի պատկերների հետ միասին: Մասնագետները նշում են, որ հանրաճանաչ երգչուհու ուղեղում կան լուրջ վնասվածքներ, որոնք հատուկ են հոգեբանական վնասվածքին:

PTSD-ն ծանր հոգեկան վիճակ է, որն առաջանում է միակ կամ կրկնվող հոգեվնասվածքային իրավիճակի հետեւանքով: Դա կարող են լինել, օրինակ, մասնակցությունը ռազմական գոծողություններին, ծանր ֆիզիկական վնասվածքը, սեռական բռնությունը կամ մահվան սպառնալիքը: Խանգարմանը հատուկ են կրկնվող եւ վնասվածքը հասցրած իրադարձության կպչուն վերարտադրությունը գիտակցության մեջ, ընդ որում՝ պացիենտն այս ընթացքում ուժեղ սթրես է տանում, որը կարող է ինքնասպանության մտքեր առաջացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում