Յոգայի ամենածեր ուսուցիչը պատրաստվում է նշել 101-ամյակը

16 ապրիլի, 2019  15:09

Աշխարհում ամենածեր յոգայի ուսուցիչը՝ Թաո Փորշոն-Լինչը, 100 տարեկան է։ Չնայած այդքան պատկառելի տարիքին՝ Թաոն շարունակում է ակտիվ կենսակերպ վարել եւ շաբաթը մի քանի անգամ յոգայի հիմունքներ է դասավանդում Նյու Յորքում։ Բացի այդ, տարեց կինը սպիտակ պարերի սիրահար է եւ կանոնավորապես հաճախում է պարի դասարան։

Յոգայի հետ առաջին ծանոթությունն սկսվել է 7 տարեկանում։ Թաոն ծնվել է Հնդկաստանում, եւ նրա ուսուցիչների մեջ են եղել բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում բժիշկ եւ գրող Դիպակ Չոպրան։ Կինը երկու գրքի հեղինակ է, իսկ մի քանի տարի առաջ մասնակցել է «America's Got Talent» շոուին։ Այս տարի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Թաոյին պարգեւատրել է Պադմա Շրիի պետական շքանշանով նշանակալի ձեռքբերումների համար։

Օգոստոսի 13-ին կլրանա նրա 101 տարին, եւ կինը լի է եռանդով, ինչպես երբեք։ Անգամ կոնքազդրային հոդը չորս անգամ փոխելը չի ստիպել նրան հրաժարվել յոգայից եւ պարերից։ «Առավոտյան արթնանալով նայում եմ արեւին ու ասում. «Սա իմ կյանքի լավագույն օրն է լինելու»։ Եվ այդպես էլ լինում է»,- պատմում է նա։ «Կյանքի շունչը շնչեք»,- խորհուրդ է տալիս Թաոն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում