Նոր տեխնոլոգիան կարագացնի քրոնիկ վերքերի ապաքինումը

26 ապրիլի, 2019  09:40

Բրիստոլի համալսարանից գիտնականները նոր տեխնոլոգիա են ներկայացրել, որը թույլ կտա քրոնիկ վերքերի վիրակապերի եւ վիրահատական սոսնձի  նոր սերունդ ստեղծել:

Nature Communications ամսագրում նշվում է, որ գիտնականները փոխել են մարդկային մեզենխիմալ ցողունային բջիջների թաղանթը՝ օգտագործելով տրոմբին՝ տարր, որը կապված է վերքերի ապաքինման հետ:

Երբ փոփոխված բջիջները տեղադրել են արյան սպիտակուցով՝ ֆիբրիգենով լուծույթի մեջ, դրանք ավտոմատ սերտաճել են բնական հիդրոգելի միջոցով, որը գտնվում է բջիջների մակերեւույթին: Այդ գործընթացի շնորհիվ կարելի է արդյունավետ վերականգնել տարբեր վնասվածքներ, քանի որ արյան մեջ շատ ֆիբրոգեն կա:

Ստացված եռաչափ բջջային կառույցները նույնպես կարելի է օգտագործել հյուսվածքների եւ արհեստական օրգանների ստեղծման համար: Այս տեխնոլոգիան հնարավորություն է  տալիս բջիջներին աճել իրենց սեփական արտաքին բջջային կարկասում:

Բջիջները պաշտպանում են իրենք իրենց եւ փոխպատվաստումից հետո պահպանում են կենսունակությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում