Տղամարդկանց եւ կանանց շրջանում կաթվածի զարգացման ռիսկի գործոնները տարբեր են

18 մայիսի, 2019  10:32

Տղամարդկանց եւ կանանց շրջանում կաթվածի զարգացման ռիսկի գործոնները տարբեր են: Այս մասին նշված է Մորդովայի Ազգային հետազոտական պետական համալսարանի հետազոտության մեջ:

Պարզվել է, որ տղամարդկանց շրջանում կաթվածի վրա ազդում են աթերոսկլերոզը, ծխելը, ալկոհոլամոլությունը, մետաբոլիկ համախտանիշը, ինչպես նաեւ քիչ շարժունակ կենսակերպը: Ինչ վերաբերում է կանանց, ապա իշեմիկ կաթվածի զարգացման հիմնական ռիսկի գործոններն են շաքարային դիաբետը, շողացող առիթմիան, ճարպակալումը եւ դիսլիպիդեմիան:

Գիտնականները ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ երկու սեռերի ներկայացուցիչների վրա հիպերտոնիան բացասական ազդեցություն ունի: Հետազոտության համաձայն՝ երիտասարդ տղամարդկանց շրջանում իշեմիկ կաթվածն ավելի հաճախ է հանդիպում, քան երիտասարդ կանանց շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում