4904 միջատմություն. Արսեն Թորոսյանը ամփոփում է պետական պատվերի նոր ծրագրի չորս ամիսները

6 հունիսի, 2019  15:15

Ամփոփելով սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված մեր քաղաքացիների պետական պատվերի նոր ծրագրի չորս ամիսները, որը սկսվել էր այս տարվա փետրվարից և նախատեսված էր մեր 230.000 քաղաքացիների համար, տեղակացնում եմ, որ դրա շրջանակներում կատարվել է` 4904 միջատմություն (վիրահատություն, ստացիոնար թերապևտիկ բուժում, գլխուղեղի էնդովասկուլյար և սրտի վիրահատություն, ստացիոնար դժվարամատչելի հետազոտություն), որից միայն 270-ը սրտի վիրահատություն: Այդ մասին գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Վերոնշյալ բուժական և ախտորոշիչ միջամտությունների համար պետական բյուջեից ընդհանուր առմամբ ծախսվել է 927 մլն դրամ:

  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում