Սրտաբանները հայտնել են սրտի հիվանդությունների հավանականությունը 79 տոկոսով նվազեցնելու միջոցի մասին

7 հունիսի, 2019  18:21

Ընդամենը 7 պարզ կանոններին հետեւելը կօգնի 79 տոկոսով նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

JAMA Network Open-ում հրապարակված հոդվածում նշված է, որ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան կոչ է անում ծխելուց հրաժարվել, սնունդը հավասարակշռել, ուշադրություն հատկացնել չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, նորմալ քաշ պահպանել: Կարեւոր գործոն է շաքարի եւ խոլեստերինի, ինչպես նաեւ զարկերակային ճնշման մակարդակի ցուցանիշների վերահսկողությունը:

Այս պարզ կանոններին հետեւելու արդյունավետությունն ապացուցել են Փենսիլվանիա նահանգի համալսարանի մասնագետները: Գիտնականները վերլուծել են ավելի քան 74 հազար մարդու տվյալները, որոնք Kailuan հետազոտության շրջանակում մասնակցել են տարբեր կլինիկական փորձարկումների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում