Կաթը եւ տավարի միսը կարող են վտանգավոր լինել առողջության համար. հետազոտություն

18 հունիսի, 2019  16:55

Քաղցկեղի հետազոտման գերմանական կենտրոնի մասնագետները կովի կաթում եւ տավարի մսում պաթոգեն նյութեր են հայտնաբերել, որոնք  հայտնվելով մարդու օրգանիզմում, կարող են մեծացնել քաղցկեղի որոշ տեսակների զարգացման ռիսկը:

Գտնված պաթոգեններն այժմ անվանում են «Bovine Milk and Meat Factors (BMMF)» եւ դրանց մասին դեռ հայտնի է այն, որ դրանք բորբոքումներ են առաջացնում:

Հետազոտության ընթացքում, որի մասին գրում  է BfR Federal Institute for Risk Assessment ամսագիրը, մասնագետները պաթոգենների նոր տեսակ են հայտնաբերել, որոնք նման են ինչպես վիրուսների, այնպես էլ մանրէների: Գիտնականների խոսքով՝ տվյալ նյութերը հանդիպում են գենետիկ նյութի տեսքով, ինչպես նաեւ սպիտակուցների հետ միացություններում:

Մասնագետները նշում են, որ բացառված չէ, որ մսում եւ կաթում հայտնաբերված նյութերը կարող են զուգորդվել  քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի հետ:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել խոշոր եղջերավոր անասուններից ստացված արտադրանքի օգտագործման  եւ մարդկանց մոտ մի քանի տեսակի քաղցկեղների առաջացման միջեւ անուղղակի կապը:

Սակայն այս ենթադրությունը դեռ հարկավոր է ապացուցել:

Մասնագետները դեռ ծնողներին կոչ են անում երեխաներին կովի կաթ չտալ, հատկապես վաղ տարքիում, երբ նրանց իմունային համակարգը դեռ չի ձեւավորվել:

Սնման գերմանական հասարակության փորձագետները հասուն մարդկանց խորհուրդ են տվել սահմանափակել մսի եւ կաթի օգտագործումը շաբաթական առավելագույնը մինչեւ 600 գրամ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում