Հիվանդները հաճախ անհանգստանում են, որ նիկոտին-փոխարինող միջոցները՝ նիկոտինային ծամոնները կամ կպչուն ժապավենները (պլաստիրները), կվնասեն իրենց»։ Սակայն ըստ Նյու Յորքի համալսարանաի ծխելու դեմ պայքարի մասնագետ, բժիշկ Ջոնաթան Ուայթսոնի, հիմնականում հիվանդներն ավելի շատ վնաս են ստանում իրենց վնասակար սովորության պատճառով, քան նիկոտինի փոխարինիչներից»:
«Արդյունքները պետք է հուսադրեն նիկոտինի փոխադրիչների օգնությամբ ծխելը թողնել ցանկացող ծխամոլներին, ինչպես նաեւ նրանց բժիշկներին, ովքեր նշանակում են այդ միջոցները», - ասաց Ույաթսոնը, տեղեկացնում է Newsmax Health-ը։
Նոր հետազոտությունը իրականացվեց Ստենֆորդի եւ Օտտավայի համալսանների բժշկագիտության պրոֆեսոր Էդվարդ Միլզի գլխավորությամբ: Նրա թիմը վերլուծեց 30500 հիվանդների մասնակցությամբ 63 հետազոտություն՝ գնահատելու համար նիկոտինի փոխարինիչների ՝ նիկոտին պարունակող ծամոնների, կպչուն ժապավենների (պլաստիր), նիկոտինային կախվածության բուժման համար կիրառվող Վարենիկլինի (Chantix), ինչպես նաեւ հակադեպրեսանտ Բուպրոպիոնի (Wellbutrin) ազդեցությունը սիրտ- անոթային համակարգի վրա:
Հետազոտությունը ցույց տվեց, որ նիկոտին փոխարինող թերապիան ժամանակավորապես բերում է սրտի աշխատանքի հաճախացմանը, բայց դա ավելի հաճախ տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդն այդ թերապիայի ժամանակ դեռ շարունակում է ծխել: Այնուամենայնիվ ոչ մի լուրջ հիվանդության ռիսկի ավելացում չի նկատվել:
Ուայթսոնն ասաց. «Նիկոտին փոխարինող թերապիան սովորաբար նշանակվում է այն ժամանակ, երբ արդեն մարվել է վերջին ծխախոտը»։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում