Երիտասարդը 20 րոպե կլինիկական մահ է տարել այն բանից հետո, երբ մետաղական սանդուղքը հոսանքահարել է նրան

26 հունիսի, 2019  22:30

Արտասովոր դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Միչիգան նահանգում: 20-ամյա Մայքլ Տրուտը 20 րոպե կլինիկական մահ է տարել այն բանից հետո, երբ տան վերանորոգման ժամանակ մետաղական սանդուղքը հոսանքահարել է նրան, հաղորդում է The Daily Mail-ը:

Տղայի մոտ հոսանքահարումից հետո սրտի կանգ է եղել: Բժիշկները դեպքի վայր են հասել 4 րոպե անց եւ նրան հիվանդանոց են տեղափոխել:

Չնայած վերակենդանացման երկար փորձերին՝ չի հաջողվել վերականգնել սրտի աշխատանքը: Ի զարմանս բժիշկների՝ 20 րոպե անց Մայքլն ուշքի է եկել:

Բժիշկները նշում են, որ սրտի կանգից 5 րոպե անց գլխուղեղի բջիջները մահանում են թթվածնի պակասից, սակայն, բարեբախտաբար, Մայքլի մոտ ուղեղը նորմալ է գործում: Մայքլի մոտ կլինիկական մահվան միակ հետեւանքը եղել է ոտքերի մատների զգայունության մասնակի կորուստը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում