Տրիկլոզանը միացություն է, որն առկա է հակաբակտերիալ օճառի, ատամի մածուկի, սանիտայզերների եւ անձնական հիգիենայի այլ արտադրանքների մեջ, ինչպես նաեւ աղտոտված ջրում: Խանչժոուի բժշկական քոլեջի գիտնականները պարզել են, որ այդ միացությունը կարող է վնասակար լինել ոսկորների համար:
Նրանց խոսքով՝ այդ նյութը բացասաբար է ազդում ոսկորների ամրության վրա եւ բարձրացնում է օստեոպորոզի զարգացման ռիսկը: Կենդանիների վրա փորձարկումները դա ապացուցել են:
Գիտնականները հետազոտել են նաեւ 1848 կանանց տվյալներ: Պարզվել է, որ մեզի մեջ տրիկլոզանի բարձր մակարդակով կանանց մոտ ոսկրային խնդիրներ են եղել:
Իրեն հերթին, գերմանացի եւ դանիացի մասնագետները կազմել են միացությունների ցուցակը, որոնք կարող են բացասաբար ազդել տղամարդու ֆերտիլության վրա: 96 միացություն անալիզի է ենթարկվել, դրանցից 3-ը պարզվել է, որ վտանգավոր է սպերմատոզոիդների համար: Դրանց թվում է եղել նաեւ տրիկլոզանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում