Էլեկտրոնային սիգարետներում պարունակվող նիկոտինի ազդեցությունը կործանում է ուղեղի բջիջները: Այս մասին են վկայում Ռիվերսայդում Կալիֆոռնիական համալսարանի հետազոտությունները:
Համանման բացասական արդյունքը կիրառելի է, հավանաբար, նիկոտինով ցանկացած արտադրանքի համար, սակայն այն հատուկ մտահոգություն է առաջացնում դեռահասների շրջանում տարածված վեյփերի դեպքում: Հաշվի առնելով այն, որ դեռահասների ուղեղը շարունակում է զարգանալ, դրա բջիջների կործանումը կարող է բացասաբար անդրադառնալ կոգնիտիվ ունակությունների վրա:
Գիտնականները էլեկտրոնային սիգարետներ ծխելուց խուսափելու կոչ են անում ոչ միայն դեռահասներին, այլեւ հղի կանանց, քանի որ վեյփինգը կարող է ազդել պտղի զարգացող ուղեղի վրա:
Մասնագետների մտահոգությունները հաստատել են մկների վրա կատարված փորձերը: Նիկոտինը կարող է կործանարար ազդեցություն ունենալ ցանկացած հյուսվածքի ցողունային բջիջների վրա, սակայն վեյփերի գոլորշիները շնչելը նիկոտինի համար համեմատաբար հեշտ հասանելիություն է ապահովում դեպի ուղեղ: Ցողունային բջիջների կենտրոնի՝ UCR (UCR Stem Cell Center) տնօրեն Փրյու Թալբոթը նշում է, որ այս վնասվածքներն առավել մեծ վտանգ են կրում ներարգանդային եւ դեռահասային զարգացման փուլերում: Նիկոտինի բացասական ազդեցությունը մասնավորապես վատթարացնում է հիշողությունը եւ ուսանելու ունակությունը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Press ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում