Վստահ եմ՝ ծխելու դեմ Արսեն Թորոսյանի պայքարը հաջողությամբ կպսակվի. Արա Բաբլոյան

3 հուլիսի, 2019  21:44

Վստահ եմ՝ ծխելու դեմ Արսեն Թորոսյանի պայքարը հաջողությամբ կպսակվի, եթե չէ, դա բոլորիս դժբախտությունը կլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանը:

«Բարձր եմ գնահատում այն ծրագրերը, որոնք նա ձգտում է ներդնել Հայաստանում: Իհարկե, դա բարդ ճանապարհ է, մասնավորապես՝ ծխելու դեմ պայքարը, դրա արդյունքը կարող ենք տեսնել տարիներ անց, ինչպես օրինակ իմունապրոֆիլակտիայի ծրագրի դեպքում»,- նշել է նա:

Բաբլոյանի խոսքով՝ չնայած իրենց ողջ կարեւորությանը՝ նման ծրագրերը դժվարությամբ են ընդունվում հանրության եւ հաճախ՝ բժիշկների կողմից:

Բաբլոյանն անդրադարձել է նաեւ Հայաստանում հայ բժիշկների 5-րդ  միջազգային համագումարի անցկացմանը՝ նշելով, որ դա հիանալի հարթակ է հայ եւ արտասահմանցի փորձագետների միջեւ փորձի եւ կարծիքների փոխանակման համար:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում