Բժիշկների սխալի պատճառով կինը ծննդաբերել է ուրիշի երեխաներին

9 հուլիսի, 2019  23:42

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Քուինս շրջանում բժիշկների սխալի պատճառով կինը ծննդաբերել է երկվորյակների այլ զույգի էմբրիոններից:

Ինչպես հաղորդում է The New York Post-ը, Յու. Զ. եւ Ա. Պ. ամուսնական զույգը երկար ժամանակ փորձել է երեխա ունենալ, սակայն ապարդյուն:

Անցած տարվա հունվարին զույգը դիմել է Ջուշուա Բերգերի եւ Սայմոն Հոնգի CHA Fertility Center կլինիկա: Արդյունքում նրանք 8 էմբրիոն են ստացել: Զույգը մոտ 100 000 դոլար է ծախսել խորհրդատվության, դողարայքի եւ Լոս Անջելես տեղափոխվելու համար, որտեղ գտնվում է կլինիկան:

Այս տարվա հուլիսին Ա. Պ.-ն բեղմնավորման է ենթարկվել, սակայն արդյունք չի եղել:

Մեկ ամիս անց նա հղիացել է իգական սեռի երկու էմբրիոնների տեղադրման արդյունքում: Ավելի ուշ ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ նա երկվորյակների է սպասում՝ երկու տղաների:  

Անհանգստացած զույգը խորհրդատվության համար դիմել է CHA Fertility Center կլինիկա: Բերգերն ու Հոնգը ենթադրել են, որ սարքը եւ մասնագետները կարող էին սխալվել:

2019 թվականի մարտի 31-ին Ա. Պ.-ն երկու տղայի է լույս աշխարհ բերել կեսարյան հատման միջոցով: Նորածիններն արտաքնապես տարբերվել են ասիական ծագում ունեցող ծնողներից: Ավելի ուշ անցկացված թեստերը ցույց են տվել, որ երեխաներն իրենցը չեն: Բացի այդ, տղաները նույնպես իրար հետ գենետիկորեն կապված չեն եղել:

Զույգը ստիպված է եղել երեխաներին հանձնել նրանց կենսաբանական ծնողներին, որոնք, ինչպես պարզվել է, նույնպես այդ կլինիկայի հաճախորդներից են: Ամուսինները դատական հայց են ներկայացրել կլինիկայի դեմ, քանի որ տեղի ունեցածը լուրջ հոգեբանական վնաս է հասցրել նրանց:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում