• Latest news

Խմել սիրողների իմացական ունակությունները նվազում են

22 հուլիսի, 2019  10:57

Ալկոհոլի օգնությամբ թուլանալու ցանկությունը կարող է բացասական հետեւանքներ ունենալ։ Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականների հետազոտության համաձայն՝ ալկոհոլը չարաշահող տղամարդկանց մոտ կոգնիտիվ խնդիրներն ավելի շուտ են առաջանում, քան սթափ կամ չափավոր խմող մարդկանց մոտ։

Մասնագետներն անմխիթարական եզրակացություն են արել. իմացական կարողությունների նվազման ախտանշանները խմող մարդկանց մոտ կարող են նկատվել արդեն 55 տարեկանում։ Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են ավելի քան 5 հազար տղամարդկանց եւ 2 հազար կանանց առողջական վիճակի տվյալները, որոնց միջին տարիքը 46-ն էր։

10-ամյա հետազոտության ընթացքում կամավորները երեք անգամ պատասխանել են հարցերի, որոնք վերաբերել են նրանց օգտագործած ալկոհոլի քանակին։ Դիտարկումների ավարտին երկու անգամ թեստավորվել է նրանց իմացական կարողությունների մակարդակը։ Արդյունքում պարզվել է, որ ալկոհոլի հակվածությունը տղամարդկանց մոտ բացասաբար է անդրադարձել հիշողության, ինչպես նաեւ այն գործառույթների վրա, որոնք կապված են ուշադրության եւ դատողականության հետ։

Այս միտումը հայտնաբերվել է նրանց մոտ, ովքեր օրական օգտագործել են ալկոհոլի 2,5 եւ ավելի չափաբաժին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll