44-ամյա բրիտանացի դերասան Մեթյու Ֆիլիփսը տառապում է շաքարային դիաբետից, որը պատշաճ կերպով չի փոխհատուցվել: Վերջերս նրան կծել էր թունավոր սարդ եւ այժմ նրան ոտքի անդահատում է սպառնում:
Metro-ն հայտնում է, որ Լաս Վեգաս ուղեւորությունից հետո Ֆիլիփսը աջ ոտնաթաթին փոքր կարմիր բիծ է նկատել: Նա հատուկ ուշադրություն չէր դարձրել դրան, սակայն մի քանի օրից բիծը զգալիորեն մեծացել էր եւ սեւացել, իսկ ոտքն այտուցվել: Միայն այդ ժամանակ դերասանը որոշել էր դիմել բժշկի: Այդ ժամանակ ոտնաթաթի վրա մեծ խոց էր առաջացել, որի շուրջ նեկրոզ էր սկսվել:
Բժիշկները կարծում են, որ խոցն առաջացել է շագանակագույն մենակյաց-սարդի խայթոցի հետեւանքով: Ֆիլիփսը կասկածում է, որ սարդը խայթել է նրան այն ժամանակ, երբ նա Լաս Վեգասի հյուրանոցում հանում էր կոշիկը կամ ինքնաթիռում, սակայն նա չէր զգացել խայթոցը, քանի որ 2-րդ տիպի դիաբետի պատճառով նրա ոտքը կորցրել է զգայունությունը:
Ֆիլիփսին վիրահատել են, մեռած հյուսվածքները հեռացրել: Հետաքրքիր է, որ շաքարային դիաբետի հետեւանքով վնասված նյարդային վերջավորությունների պատճառով նրան անգամ անզգայացում չէր պահանջվել:
«Ես կարող էի մեխի վրա կանգնել եւ չզգալ դա, — խոստովանել է դերասանը, -նրանք կտրել են ամբողջ մեռած մասը եւ մեռած հյուսվածքները, դա տհաճ տեսարան էր, երբեք ավելի զզվելի բան չէի տեսել»:
Այժմ Ֆիլիփսը ստիպված է ուշադիր հետեւել ոտնաթաթի ապաքինվող վերքին:
Եթե դրա մեջ նորից ինֆեկցիա ներթափանցի, ոտքը կարող է անդամահատվել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում