Ի՞նչ են ուզում կանայք: Այս հարցին պատասխանելու համար Գյոթինգենի համալսարանից գիտնականները 180 երկրներում թույլ սեռի 64 հազար ներկայացուցիչների շրջանում հարցում են անցկացրել: Պարզվել է, որ գլխավոր հատկանիշը, որը նրանք գնահատում են տղամարդկանց մեջ բարիությունն է:
New York Post-ը հաղորդում է, որ հարցվածների մեծ մասը 18-24 տարեկան (40 600 մարդ) կանայք են, ամենաքիչը կազմել են 40 տարեկան եւ ավելի բարձր տարիքի կանայք (մոտ 3800 մարդ):
Հարցվածների 90 տոկոսը բարիությունը գլխավոր հատկանիշ է անվանել, որը նրանք կցանկանային տեսնել իրենց սիրելիների մեջ: 86.5 տոկոսը մատնանշել է աջակցությունը, մոտ 72 տոկոսը՝ ինտելեկտը, 64,5 տոկոսը՝ կրթության մակարդակը եւ մոտ 60 տոկոսը՝ վստահությունը:
Հատկանշական է, որ գրավչությունը չի մտել տղամարդկանց գլխավոր որակների 5-յակ: Ավելին՝ հարցվածների 44,8 տոկոսը նշել է, որ նախընտրում է կազմվածքի «միջին տեսակը» եւ միայն 2.5 տոկոսը՝ «շատ մկանուտ» զուգընկերների:
Ընդ որում, կանանց ավելի քան 90 տոկոսը երազում է տղամարդու մասին, ով իրենից բարձրահասակ կլինի: Բացի այդ, թույլ սեռի ներկայացուցիչների կարծիքով առավել գրավիչ են ժպիտն ու աչքերը:
Ուսումնասիրության մասնակիցների միայն 25 տոկոսը նշել է, որ կարեւորում է կրոնական համոզմունքների նմանությունը: Զուգընկերոջ հարստությունը որպես կարեւոր հատկանիշ հիմնականում գնահատվել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեքսիկայի եւ Կոլումբիայի բնակչուհիների կողմից:
Ի լրումն հետազոտության հարցում է անցկացվել նաեւ ԱՄՆ-ի 700 տղամարդկանց շրջանում:
Ինչպես եւ կանանց դեպքում տղամարդկանց մոտ նույնպես բարիությունն առաջին տեղում է հայտնվել (85,5 տոկոս): Այնուհետ հաջորդել են աջակցությունը, ինտելեկտը եւ կրթության մակարդակը: Զուգընկերոջ նախընտորւթյունների կանանց եւ տղամարդկանմց 5-յակում տարբերվել է 5-րդ կետը. եթե կանանց դեպքում դա վստահությունն է, ապա տղամարդկանց պարագայում՝ անձնական հավակնությունները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում