Երկար սպասված արձակուրդ. ի՞նչ դեղամիջոցներ են անհրաժեշտ ճանապարհորդելիս

28 հուլիսի, 2019  16:44

Հավանաբար դուք գիտեք, որ ցանկացած ճանապարհորդության գնալիս ցանկալի է վերցնել որոշ անհրաժեշտ դեղամիջոցներ: Հատկապես ինչպիսի՞ դեղեր պետք է ներառել այդ ցանկում:  Այժմ կփորձենք հասկանալ:

Ո՞ր դեղամիջոցներն է անհրաժեշտ ունենալ

Որոշ դեղամիջոցներ անհրաժեշտ է ունենալ ցանկացած ուղեւորությունների եւ ճանապարհորդությունների ժամանակ.

Ցավազրկող դեղեր Ջերմիջեցնող միջոցներ Փորլուծության դեմ դեղամիջոցներ Ալերգիայի դեմ դեղեր (անգամ եթե դուք ալերգիկ չեք) Վիրակապի համար նախատեսված նյութեր՝ պլաստիր, բինտ Հակասեպտիկ նյութեր՝ յոդ, «զելյոնկա», ջրածնի պերօքսիդ, բետադին

Հուշում. ձեզ հետ վերցրեք արդեն փորձված միջոցներ, ոչ թե նոր եւ անծանոթ:

Ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ հաշվի առնել

Առաջին օգնության դեղամիջոցները պետք է համապատասխանեն մարդկանց տարիքին, որոնց համար նախատեսված են դրանք: Եթե դուք չափահաս եք, ձեզ անհրաժեշտ կլինեն որոշակի դեղամիջոցներ, սակայն դրանք չեն կարող համընկնել երեխաների կամ տարեցների համար նախատեսված առաջին օգնության միջոցների հետ:

Շատ կարեւոր է նաեւ հաշվի առնել ձեր առողջական վիճակը: Եթե դուք ունեք որեւէ քրոնիկ հիվանդություն, պարտադիր վերցրեք ձեզ հետ դեղամիջոցները, որոնք նշանակվել են ձեզ բժշկի կողմից: Մասնագետից ճշտեք՝ կարելի է արդյոք տանել այդ դեղերը երկիր, ուր դուք պատրաստվում եք այցելել (դեղերի մեծամասնության դեպքում խնդիրներ չպետք է ծագեն, սակայն ճշտել միեւնույն է պետք է):

Չմոռանաք ձեզ հետ վերցնել նաեւ.

Արեւայրուքի դեմ միջողներ Միջատների դեմ միջոցներ Ձեռքերի համար հակասեպտիկ գել

Եթե դուք պատրաստվում եք մեկնել դեպի ծով, վերցրեք ձեզ հետ արեւայրուքի դեմ կրեմ բարձր SPF-ով, ինչպես նաեւ այրվածքների դեմ նախատեսված միջոցներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում