Ֆինանսական ստիմուլները կարող են մարդկանց օգնել հաղթահարել նիկոտինային կախվածությունը՝ պնդում են Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները: Ընդ որում, կարեւոր չէ՝ ինչ գումար կառաջարկվի ծխելուց հրաժարվելու դիմաց:
Ինչպես գրում է Spiegel-ը, Քեյթլին Նոթլիի ղեկավարությամբ թիմը 33 հետազոտության վերլուծություն է անցկացրեց, որին մասնակցել է ԱՄՆ-ում, Թաիլանդում, Եվրոպայում եւ Ֆիլիպիններում բնակվող 21 600 մարդ: Հետազոտությունների ընթացքում ծխամոլներին առաջարկել են կանխիկ գումար կամ վաուչեր, որպեսզի թողնեն ծխելն ու խոստանան, որ այլեւս չեն ծխի:
6 ամիս անց հավանականությունը, որ հղի կանայք վաուչեր ստնալու դեպքում կթողնեն ծխելը, եղել է 2,38 անգամ շատ, քան, եթե նրանց վաուչեր չխոստանային:
Այդպիսով, դա ա կարող է ոչ միայն կյանք փրկել, այլ նաեւ փող տնտեսել՝ համոզված է բժիշկ Նոթլին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում