Վիրաբույժները մեկ տարեկան փոքրիկի աղեհամակարգից հանել են «ուլունքներ» մագնիսային գնդիկներից

29 հուլիսի, 2019  18:57

Չինաստանում վիրաբույժները մեկ տարեկան փոքրիկի աղեհամակարգից հանել են մագնիսե գնդերի «ուլունքներ»։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, աղջիկը, որի անունը չի նշվում, հոսպիտալացվել է փսխումների եւ բարձր ջերմաստիճանի պատճառով։ Պարզվել է, որ փոքրիկը կուլ է տվել 36 մագնիսե գնդեր, որոնք աղեհամակարգում գոյացրել են ինքնատիպ շղթա։ Բացի այդ, երկու տեղում աղեհամակարգը ծակվել է։

«Ուլունքները» հեռացվել են վիրաբուժական ճանապարհով։ Երեխան դեռեւս ստացիոնար բուժում է ստանում։

Փորձագետները նշում են, որ նման դեպքերը բավական տարածված են երեխաների շրջանում։ Այս առնչությամբ նրանք հորդորում են չգնել նման խաղալիքներ 14 տարեկանից փոքր երեխաների համար։ Նման մագնիսներ հաճախ հանդիպում են շատ տարածված սպիներներում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում