Ինչպե՞ս ամռան տապին պայքարել ջրազրկման դեմ.դիետոլոգի խորհուրդները

3 օգոստոսի, 2019  14:39

Ամռան տապին օրգանիզմի համար առավել մեծ վտանգ է ներկայացնում ջրազրկումը: Օգոստոսի 3-ին մամուլի ասուլիսին այս մասին հայտնեց  դիետոլոգ-էնդոկրինոլոգ  Հասմիկ Աբովյանը:

Նրա խոսքով՝ ամռանը ջրազրկման գործընթացը կարող է արագանալ նույնիսկ առողջ մարդկանց մոտ: Մինչդեռ, տվյալ վիճակը  առավել մեծ վտանգ է ներկայացնում երեխաների և տարեցների համար: Այս կապակցությամբ նա կոչ արեց ավելացնել սպառվող հեղուկի քանակը, ընդ որում օպտիմալ է  մեկ ժամում մեկ բաժակ ջուրը: Նրանք, ովքեր չեն սիրում մեծ քանակությամբ ջուր օգտագործել, Աբովյանը խորհուրդ է տալիս սննդաբաժնում ներառել մրգեր եւ բանջարեղեն, քանի որ դրանք 90 տոկոսով կազմված են ջրից:

Ինչ վերաբերվում է երեխաներին, ապա նրանց հարկավոր է տալ կամ շշալցված, կամ եռացրած ջուր:

Եռացնելուց առաջ փորձագետը խորհուրդ է տալիս ծորակի ջուրը որոշ ժամանակ թողնել դրա մեջ պարունակվող քլորի պատճառով: Հակառակ դեպքում եռալու ժամանակ ջրում առաջաանում են չցնդող աղեր, որոնք  տարիների ընթացքում կարող են սրտի հետ խնդիրների պատճառ դառնալ: Ինչ վերաբերում է կոմպոտներին, ապա ըստ Աբովյանի, դրանք այնքան էլ օգտակար չեն, ինչպես ընդունված է համարել, քանի որ ջերմային մշակման ժամանակ մրգերի վիտամինները քայքայվում են:

Եւս մեկ կարեւոր կողմ. ամռանը մեծանում է աղիքային թունավորումների վտանգը, որոնք ինչպես հայտնի է, ուղեկցվում են փսխումով եւ դիարեայով: Այդ դեպքում օրգանիզմում ջրաաղային փոխանակությունը վերականգնելու համար հարկավոր է դեղատներում վաճառվող  հատուկ հեղուկներ ընդունել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում