Կինը ողնաշարի վնասվածքով մեքենայում առանց ուտելիքի եւ ջրի անցկացրել է 6 օր

5 օգոստոսի, 2019  15:01

45-ամյա Քորին Բաստիդը ծանր իրավիճակում է  հայտնվել. վթարի հետեւանքով վնասվել է նրա ողնաշարը:

The Mirror-ը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Բելգիայի Լյեժ նահանգում:

Տուժողը զրկվել է օգնություն կանչելու հնարավորությունից, քանի որ շարժվելու նվազագույն փորձի դեպքում նա ուժեղ ցավից կրոցրել է գիտակցությունը: Արդյունքում նա զրկվել է անգամ դեպի հեռախոսը ձգվելու հնարավորությունից: Քորինը 5 օր շարունակ ծանր վիճակի պատանդ է դարձել, ընդ որում չջրազրկվելու համար նա ստիպված է եղել  անձրեւաջուր խմել:

Բարեբախտաբար այդ օրերից մեկի ընթացքում նա ուժ է գտել իր մեջ ոտքով մեքենայի դուռը բացելու եւ օգնություն կանչելու համար: Նրան փրկել է մոտակայքով անցնող մեքենան:

Քորինը հոսպիտալացվել է եւ մի քանի շաբաթ շարունակ պետք է ստացիոնար բուժում ստանա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում