Ծխող կանանց շրջանում դաշտանադադարն ավելի արագ է սկսվում

6 օգոստոսի, 2019  12:20

Պերելմանի Բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ծխելը դաշտանադադարի ավելի վաղ սկսվելու պատճառ է: Այսպես՝ եվրոպական տիպի կանանց շրջանում որոշակի գենետիկ մուտացիայի պարագայում ծխելը կարող է 9 տարով արագացնել դաշտանադադարի սկսվելը:

Գիտնականները գիտական աշխատանքի շրջանակում 14 տարի հետեւել են 410 կանանց, որոնք հետազոտության սկզբում եղել են 35-47 տարեկան: Պարզվել է, որ թույլ սեռի ծխող ներկայացուցիչների շրջանում դաշտանադադարը սկսվել է մեկ տարի ավելի վաղ, քան նրանց շրջանում, ովքեր այս վնասակար սովորությունը չեն ունեցել:

Միաժամանակ որոշակի գենետիկ մուտացիայի առկայությամբ (այն հայտնաբերվել է փորձակվողների ընդամենը 7 տոկոսի մոտ) այդ խզումը մեծացել է, եւ դաշտանադադարը սկսվել է 9 տարի շուտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում