Աղջիկը կանացի միջադիրները փոխարինել է ամանները լվանալու սպունգով եւ հիվանդանոցում հայտնվել

7 օգոստոսի, 2019  17:31

Մերձմոսկվայի 18-ամյա բնակչուհին հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ որոշել է կանացի տամպոնը փոխարինել ամանները լվանալու սպունգով:

Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ աղջիկը, որի անունը չի հաղորդվում, որոշել է արձակուրդն անցկացնել ընկերների հետ:

Սակայն ուղեւորության ժամանակ նրա մոտ դաշտան է սկսվել եւ նա տամպոնի փոխարեն օգտագործել է ամանները լվանալու սպունգը:

Հաջորդող շաբաթվա ընթացքում աղջիկը այն ոչ մի անգամ չի փոխել, ինչի հետեւանքով օտարածին առարկան սեփսիսի զարգացման պատճառ է դարձել:

Միայն տուն վերադառնալու ճանապարհին աղջիկը ուշադրություն է դարձրել ուժեղ ցավերին, սակայն սպունգն ինքնուրույն հանելու փորձերն անհաջողությամբ են պսակվել:

Արդյունքում աղջիկը հոսպիտալացվել է եւ նրան հակաբիոտիկների կուրս է նշանակվել: Եթե բուժումն արդյունք չտա, պացիենտին վերարտադրողական օրգանների հեռացում է սպառնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում