ԱՄՆ-ում սկսել են հետաքննել էլեկտրոնային ծխախոտներ ծխելուց հետո ուշագնացությունների եւ ջղաձգությունների առաջացման մասին լուրերը

9 օգոստոսի, 2019  22:32

ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի   սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) հայտարարել է վեյփինգից հետո ջղաձգումների առաջացման վերաբերյալ լուրերի հետաքննության մասին:

Ընդհանուր առմամբ խոսքը ջղաձգությունների կամ այլ նյարդաբանական նախանշանների վերաբերյալ  127 հաղորդումների մասին է, որոնք տեղի են ունեցել  2010-2019 թվականների ընթացքում:

«Վեյփերի որոշ օգտագործողներ հայտնել են այնպիսի նյարդաբանական նախանշանների մասին՝ ինչպիսիք են ուշագնացությունը կամ ջղաձգությունը», - նշվում է  FDA հաղորդագրությունում:

FDA-ն նաեւ կոչ է անում բոլոր նրանց, ովքեր առողջական խնդիրներ են ունեցել վեյփինգից հետո, տվյալ դեպքերի մասին հայտնել համապատասխան մարմիններին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում