Գիտնականները երեխայի սեռական հասունացումը կապել են ոսկրերի ամրության հետ

10 օգոստոսի, 2019  22:19

Երեխայի սեռական հասունացումն ամիջական կապ ունի նրա ոսկրերի ամրության հետ: Այս մասին ասվում է բրիտանացի գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում:

Բրիստոլի համալսարանի գիտնական Ահմեդ Էլհակիմը նշում է՝ ուշ հասունացող երեխաների մոտ մեծ տարիքում մեծանում է օստեոպորոզի ռիսկը:

Հետազոտության շրջանակում գիտնականները 15 տարի ուսումնասիրել են մոտ 6 հազար եվրոպացի երեխաների ոսկրային հյուսվածքների կառուցվածքի փոփոխությունները:

Վերլուծելով ստացված տվյալները՝ մասնագետները եզրակացության են եկել, որ են ոսկրերի ամրությունն ու դրանց միներալիզացումը կապ ունեն երեխայի սեռական հասունացման հետ: Այդպիսով, որքան ցածր է եղել երեխայի ոսկրային միներալիզացումը, այնքան ուշ է նրա մոտ սկսվել սեռական հասունացումը, եւ հակառակը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում