Գիտնականները պսակազերծել են կանանց բազմախնդրայնության մասին առասպելը

19 օգոստոսի, 2019  09:38

Գիտնականները պսակազերծել են կանանց բազմախնդրայնության մասին առասպելը:  Համապատասխան հետազոտությունն անցկացրել է հոգեբանների խումբը՝  Ախենի Ռեյն-Վեստֆալյան տեխնիկական համալսարանի դոկտեր Պատրիցիա Հիրշի ղեկավարությամբ:

Գիտնականները որոշել են համեմատել, թե տղամարդիկ ու կանայք որքան լավ են նույնականացնում տառերը եւ թվերը: Այս նպատակով ներգրավվել են երկու սեռերի 48 ներկայացուցիչներ, որոնք պետք է հերթով կա՛մ միաժամանակ երկու հարց լուծեին, կա՛մ արագորեն ուշադրությունը մի հարցից մյուսին փոխանցեին:

Ընդ որում՝ հետազոտության շրջանակում չափվել են արձագանքման արագությունը եւ հանձնարարված խնդիրների կատարման ճշգրտությունը:

Պարզվել է, որ խնդիրների իրականացման ժամանակ բազմախնդրայնությունը միատեսակ է ազդում տղամարդկանց եւ կանանց վրա՝ արդյունքում արտացոլվելով կատարած աշխատանքի արագության եւ ճշգրտության մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում