Իսպանիան մտադիր է երկրում արգելել այլընտրանքային բժշկությունը, այդ թվում ասեղնաբուժությունն ու հոմեոպաթիան, հաղորդում է The Local-ը:
Գիտության եւ առողջապահության նախարարները կառավարությունում զեկույց են ներկայացրել, որում ասվում է առողջության համար այլընտրանքային բժշկության վնասի մասին: Պատգամավորների խոսքով՝ շատերը մինչ այժմ հավատում են նման բուժման արդյունավետությունը՝ չնայած գիտական հերքումներին:
2016թ. անցկացված հարցման համաձայն՝ բնակիչների 59,8%-ը կարծում է, որ ասեղնաբուժությունը թերապեւտիկ հատկություն ունի, իսկ 52,7%-ը վստահ է հոմեոպաթիկ դեղամիջոցների արդյունավետության մեջ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում