Մալայզիական խոտաբույսը` «կանացի Վիագրա»

28 հունիսի, 2014  23:28

Առավելապես Մալայզիայում հանդիպող` Տոնգկաթ Ալի անունը կրող ծառատեսակի արմատը ավանդաբար տենդի, մալարիայի, գոտկատեղի ցավի դեմ եւ տղամարդկանց ու կանանց սեռական ուժ հաղորդելու նպատակով է կիրառվում: Հանուկի տեսքով դեղամիջոցի հեղինակությունը` որպես Վիագրայի բնական տարբերակ, վերջին շրջանում լայն թափ է հավաքել. այն նույնիսկ առանձին խմիչքների մեջ է օգտագործվում, տեղեկացնում է NewsMax Health-ը:

Տեղական ընկերություններից մեկի ջանքերով արտադրվող հանուկը, ֆունկցիոնալ առումով, Վիագրայից գրեթե ոչնչով չի տարբերվում. Տոնգկաթ Ալիի արմատը արյան մեջ ազոտի օքսիդի բաղադրությունը բարձրացնելու հատկություն ունի:  Սակայն այս դեղամիջոցի առավելությունն այն է, որ այն թե տղամարդու, եւ թե կնոջ սեռական կարողությունները հավասարապես է խթանում:

Պարկուճի մեջ ներառված դեղամիջոցն արդեն հարեւան երկրներ` Ճապոնիա, Կորեա, Չինաստան եւ Միացյալ Նահանգներ է արտահանվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում