Կինը թեւից զրկվել է մսակեր բակտերիայի պատճառով

22 հոկտեմբերի, 2019  09:37

Յուտայի բնակիչն արթնացել է թեւի տանջող ցավով, որը սկզբում ընդունել է որպես ուսի հոդախախտում, բայց ավելի ուշ իմացել է, որ դա մահացու ինֆեկցիա է, հայտնում է Fox News-ը:

Կեյրա Իմսը հայտնվել է 11-օրյա կոմայի մեջ, երբ վիրաբույժները փորձել են կասեցնել ինֆեկցիայի տարածումը:

«Առաջին վիրահատության ժամանակ հեռացրել են իմ ձեռքի մկանային զանգվածի 40 տոկոսը, բայց սեպսիսը շարունակում էր տարածվել,- ասել է նա: - Ես կրիտիկական վիճակում էի, քանի որ երիկամներս սկսել էին չգործել, իսկ թեւիս վերին հատվածը սեւացել էր: Բժիշկները հեռացրին թեւիս 40 տոկոսը եւ նախաբազկի մի մասը, բայց բարելավում չկար»:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ նեկրոտիկ ֆասցիիտը հազվագյուտ բակտերիալ ինֆեկցիա է, որն արագ տարածվում է ամբողջ օրգանիզմով եւ կարող է դառնալ մահվան պատճառ: Ինֆեկցիայի տարածումը կանխելու համար կենսական կարեւոր նշանակություն ունի ճշգրիտ ախտորոշումը, հակաբիոտիկներով արագ բուժումը եւ օպերատիվ վիրաբուժական միջամտությունը: Բակտերիաներն ավելի հաճախ օրգանիզմի մեջ են ընկնում մաշկի վնասվածքով, ինչպիսին են կտրվածքները եւ քերծվածքները, այրվածքը, միջատների խայթոցը, ծակած կամ վիրաբուժական վերքերը:

Մաշկի կարմիր ուռած հատվածին հավելված մաշկի վարակված հատվածի սահմաններից դուրս ուժգին ցավը, ինչպես նաեւ տենդը կարող են լինել նեկրոտիկ ֆասցիիտի նշաններ: Ինֆեկցիայի ավելի ուշ դրսեւորվող ախտանշանները կարող են ներառել խոցեր, բշտեր կամ մաշկին սեւ բծեր, մաշկի գույնի փոփոխություն, թարախի կամ լորձարտադրություն, գլխապտույտ, հոգնածություն, դիարեա կամ սրտխառնոց:

Նեկրոտիկ ֆասցիիտը կարող է առաջացնել շոկ, սեպսիս եւ օրգանների չգործել կամ ցմահ բարդություններ՝ ծանր սպիների եւ վերջույթների կորստի պատճառով: Նույնիսկ արագ բուժելու դեպքում ինֆեկցիայի հետեւանքով մահանում է ամեն երրորդ պացիենտը:

Արդյունքում ուսից անդամահատել են Կեյրայի աջ թեւը: Նա սկսել է աչքերը բացել մի քանի օր հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում