Տղամարդու ոտքն անդամահատեցին նոր սանդալների առաջացրած բշտի պատճառով

23 հոկտեմբերի, 2019  19:20

65-ամյա Քրիս Ուիթը անգլիական Քոռնուոլ կոմսությունից զրկվեց ոտքից բթի բշտի պատճառով։

Ինչպես տեղեկացնում է Daily Mirror-ը, նոր սանդալները հարել էին Քրիսի ոտքը։ Բայց շուտով բշտիկը վերածվել էր խոցի, հետո վերքի մեջ ինֆեկցիա էր անցել։

Բժիշկները ստիպված էին անդամահատել նրա ոտքի բութ մատը, բայց վարակը շարունակում էր տարածվել, եւ հակաբիոտիկները չէին օգնում։ Բրիտանացու ամբողջ թաթն անդամահատեցին, իսկ հետո նաեւ՝ սրունքի մի մասը։

«Բթի բշտից ես հասա մինչեւ ամբողջ ոտքի անդամահատման,- ասում է Ուիթը։- Քանի դեռ նման բան չի պատահում, չես գիտակցում, թե որքան խոցելի ես»։

Քրիսը նաեւ շաքարային դիաբետ ունի, ինչը շոշափելիորեն բարդացնում է վարակի բուժումը։ Դիաբետ ունեցողների ոտնաթաթերին հաճախ առաջանում են թարախային-նեկրոտիկ պրոցեսներ, խոցեր եւ ոսկրահոդային ախտահարումներ։

Դիաբետ ունեցող մարդկանց Քրիսը խորհուրդ է տալիս ավելի ուշադիր հետեւել ոտքերին եւ ցանկացած խնդրի դեպքում անհապաղ դիմել բժշկի։

Լուսանկարը՝ cornwalllive.com

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում