Ինսուլտի կանխարգելում․ «Էրեբունի» ԲԿ-ն հետաքրքիր ակցիա է իրականացրել Երեւանի փողոցներում (ֆոտո)

29 հոկտեմբերի, 2019  19:00

Հոկտեմբերի 29-ը Ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: «Էրեբունի» բժշկական կենտրոնը ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի, «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա»-ի հետ համատեղ ևս նշել է այս օրը և Հյուսիսային պողոտայի ու Աբովյան փողոցի խաչմերուկում առավոտյան ժամը 10-ից անցորդների ուշադրությունն է հրավիրել ինսուլտի կանխարգելման և առահասարակ առողջ ապրելակերպի խնդիրների վրա:

Ինչպես տեղեկացանք «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից, «Էրեբունի»-ի Կաթվածի թիմի մասնագետները «Հերացի» համալսարանական կլինիկայի կաթվածի թիմի զրուցում էին անցորդների հետ, չափում զարկերակային ճնշմումը, արյան մեջ որոշում գլուկոզայի մակարդակը, հարցաշարի միջոցով գնահատում ինսուլտի ռիսկերը, կատարում քնային զարկերակի դուպլեքս հետազոտություններ: Առողջական վիճակի գնահատումից բացի անցորդներին տրվում էին իրազեկող բուկլետներ, կաթվածի ռիսկի գործոնների նվազեցման խորհուրդներ, այդ թվում, թե ինչ նշաններով է պետք ճանաչել ինսուլտը և ինչ անել առաջին նշանների դեպքում:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի մեկից ՀՀ առողջապահության նախարարությունը ներդրել է սուր իշեմիկ կաթվածի պետական ծրագիրը, որով քաղաքացիներն անվճար բուժվում են պետպատվերի շրջանակում:

«Էրեբունի» ԲԿ-ում կաթվածի բուժման համար ստեղծված են անհնարժեշտ բոլոր պայմանները: Կաթվածի թիմն աշխատում է 7 օր, 24 ժամ, բուժկենտրոնը համալրված է վերջին սերնդի համակարգչային եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆներով:

Ծրագրի շրջանակում կատարվում է համակարգչային եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, տրոմբոլիզ եւ/կամ տրոմբէկտոմիա: Փետրվարի 1-ից մինչ այժմ ինսուլտի պետական ծրագրով «Էրեբունի» ԲԿ է դիմել 254 քաղաքացի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում