Որքանո՞վ է կարեւոր օրվա ընթացքում ջուր խմելը

30 հոկտեմբերի, 2019  21:25

Խմելու ջուրը թույլ է տալիս ոչ միայն պահպանել օրգանիզմում հեղուկի օպտիմալ մակարդակը, այլ նաեւ կարող է ուժգնացնել երեխայի մոտ բազմակողմանիության ունակությունը՝ պարզել են Իլինոյսի համալսարանի գիտնականները: 

Xinhua-ի հաղորդմամբ՝ գիտնականները համեմատել են 75 երեխաների մոտ հետազոտության սկզբում օրգանիզմի հիդրատացիան (խոնավությունը), ապա երեխաները 4 օր շարունակ օրական 500 մլ ջուր են խմել, որից հետո եւս 4 օր՝ օրական 2,5 լ:

Պարզվել է, որ հիդրատացիայի նախնական ավելի բարձր մակարդակ ունեցող երեխաներն ավելի լավ են լուծել խնդիրները: Բացի այդ, նրանց մոտ, ովքեր մեծ քանակությամբ ջուր են խմել, բարձր է եղել աշխատունակությունն ու արագ են արձագանքել թեստերին:

Ինչպես եւ ակնկալվում էր, մի քանի օրվա ընթացքում մեծ քանակությամբ ջուր օգտագործելուց հետո երեխաների օրգանիզմի հիդրատացիան լավացել է:

Մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս ամեն օր իրենց երեխաներին առանց խառնուրդների մաքուր ջուր տալ, ինչը կարող է լավացնել նրանց կոգնիտիվ ֆունկցիաները:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում