Հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ ապրում են 7-10 տարով ավելի պակաս. հետազոտություն

31 հոկտեմբերի, 2019  17:35

Հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ ապրում են 7-10 տարով ավելի պակաս: Այս մասին ասվում է Օրխուսի համալսարանի գիտնականների նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է The Lancet-ում:

Հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես են ընկաճխտը, տագնապային խանգարումներն ու հոգեակտիվ նյութերի օգտագործման հետ կապված խանգարումներն ազդում կյանքի տեւողության վրա:

Գիտնականների խոսքով՝ վաղաժամ մահվան ռիկսը բարձր է ցանկացած տարիքում հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց համար:

Հետաքրքրական է, որ ինքնասպանության արդյունքում մահվան բարձր ռիսկից բացի՝ ընկճախտ կամ այլ հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց մոտ բարձր է նաեւ մահվան ռիսկը մարմնական այնպիսի հիվանդությունների պատճառով, ինչպիսիք են՝ քաղցկեղ, ռեսպիրատոր հիվանդություններ, շաքարախտ:

Գիտնականները նաեւ պարզել են, որ չնայած նրան, որ հոգեկան հիվանդություններ ունեցող տղամարդկանց մոտ ավելի բարձր է քաղցկեղից մահանալու ռիսկը, նրանք ավելի հաճախ մահանում են սրտանոթային հիվանդություններից եւ թոքերի հիվանդություններից ավելի երիտասարդ տարիքում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում