Հայտնի կետոգենային դիետաները չեն պաշտպանում ատամները. մասնագետներ

12 նոյեմբերի, 2019  20:22

Ածխաջրերի եւ շաքարի ցածր պարունակությամբ հայտնի կետոգենային դիետաները չեն պաշտպանում ատամները՝ չնայած տարածված միֆերին:

Ցածր ածխաջրային դիետաների շատ սիրահարներ պատմում են, որ նրանց ատամների վիճակը լավացել է այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են այնպիսի ուտելիքներից, ինչպիսիք են մակարոնեղենը, բրինձը կամ հացը:

Իսկ ահա ատամնաբույժները կետոգենային դիետայի սիրահարներին կոչ են անում օրական 2 անգամ մաքրել ատամները՝ չնայած օրաբաժնում շաքարի քանակի կրճատմանը: Անկախ նրանից, թե ինչ է մարդն օգտագործում սննդի մեջ, առանց ատամների մաքրման բերանի խոռոչում մանրէներ կբազմանան, որոնք կհանգեցնեն լնդերի հիվանդությունների կամ այսպես կոչված «կետոգենային շնչառության»՝ բերանից սպեցիֆիկ հոտի:

Բրիտանական ստոմատոլոգիական ասոցիացիայի մասնագետները հայտարարում են, որ չնայած տեսականորեն ցածր ածխաջրային սնունդը կարող է նվազեցնել կարիեսի ռիսկը, մարդն, այնուամենայնիվ, պետք է հոգ տանի բերանի խոռոչի առողջության մասին եւ օրական երկու անգամ մաքրի ատամները՝ առավոտյան եւ երեկոյան, այդ գործընթացի համար ծախսելով առնվազն 2 րոպե:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում