Մարիխուանա ծխելը երիտասարդների մոտ մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը

13 նոյեմբերի, 2019  23:49

Երիտասարդների մոտ, որոնք մարիխուանա են օգտագործում, մեծ է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը՝ պարզել են Ջորջ Մեյսոնի համալսարանի գիտնականները: Նրանց նոր հետազոտությունը կներկայացվի նոյեմբերի 16-18-ին Ֆիլադելֆիայում Ամերիկյան կարդիոլոգիական ասոցիացիայի կոնֆերանսի ժամանակ: Ավելի ուշ այն կներկայացվի Stroke ամսագրում:

Գիտնականների տվյալներով՝ երիտասարդները, որոնք հաճախ կանաբիս են օգտատործում եւ դրա հետ զուգահեռ ծխախոտ կամ էլեկտրոնային սիգարետ ծխում, 3 անգամ ավելի հաճախ են բախվում ինսուլտի վտանգին՝ համեմատած նրանց հետո, որոնք չեն օգտագործում ո՛չ կանաբիս, ո՛չ ծխախոտ:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ մարդկանց մոտ, որոնք կանաբիս են օգտագործել ամսական 10 անգամից ավելի, սակայն ծխախոտ չեն ծխել, ինսուլտի հավանականությունը գրեթե 2,5 անգամ ավելի մեծ է եղել, քան նրանց մոտ, ովքեր այն չեն օգտագործել:

Գիտնականները նաեւ պարզել են, որ մարիխուանայի սիրահարները հաճախ են ալկոհոլ խմում, ծխախոտ կամ էլեկտրոնային սիգարետ ծխում, ինչը եւս վնասում է առողջությանն ու մեծացնում ինսուլտի ռիսկը:

Գիտնականները նշում են, որ մարիխուանայի երիտասարդ սիրահարները պետք է հասկանան, որ մեծ է ինսուլտի ռիսկը հենց երիտասարդ տարիքում:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ կանաբիս օգտագործողների մոտ 50 տոկոսով ավելի մեծ է եղել առիթմիայի առիթով հոսպիտալացման ռիսկը: Գիտնականների խոսքով՝ կանաբիսի օգտագործման արդյունքն արտահայտվում է 15 րոպեի ընթացքում եւ տեւում մոտ 3 ժամ:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում