Սննդաբանը՝ քիչ վնասակար քաղցրեղենների մասին

18 նոյեմբերի, 2019  16:30

Շաքարը եւ նրանից պատրաստված ամեն ինչ վնասակար են համարվում առողջության համար, բայց կան քաղցրեղեններ, որոնք քիչ վնասակար են։

Բժիշկ-սննդաբան Լյուդմիլա Զոտովայի խոսքով՝ առողջության համար ամենավտանգավորն են տապակված քաղցրեղենները (փքաբլիթները, չաք-չաքը, «խշուրահացը» եւ այլն), դրանցում շատ են պարզ շաքարները եւ տրանսճարպերը։

Մի փոքր ավելի քիչ վնասակար են, բայց եւ ոչ օգտակար խմորիչով պատրաստված աղանդերները։ Այնուհետեւ գալիս են տորթերը՝ կրեմի մեծ քանակությամբ եւ շոկոլադե սալիկները։

«Կարելի է օգտվել ընդհանուր բանաձեւից. որքան բարդ է քաղցրեղենի բաղադրությունը, այնքան ավելի վնասակար է այն»,- նշել է Զոտովան «Արգումենտի ի ֆակտի» թերթի հարցազրույցում։

Եթե շատ մեծ է քաղցր որեւէ բան ուտելու ցանկությունը, բայց եւ հարկավոր է որքան հնարավոր է քիչ վնաս հասցնել առողջությանը, մասնագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել հետեւյալ աղանդերներին. դառը շոկոլադ, պաստեղ, մարմելադ եւ զեֆիր։ Վերջինն, իհարկե, պետք է պատրաստված լինի ագար-ագարով, այլ ոչ թե քիմիական դոնդողաստեղծներով։

Ցանկության դեպքում կարելի է նաեւ մեղր ու մուրաբա ուտել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում