• Latest news

Տղամարդը կաթվածահար է եղել սերֆով լողալու ժամանակ

25 նոյեմբերի, 2019  12:00

32-ամյա Քրիս Փոուլոսը կաթվածահար է եղել սերֆով լողալուց հետո։ Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, նոյեմբերի 15-ին տղամարդն աշխատանքից հետո գնացել է ավստրալական Նյուքասլ քաղաքի (Սիդնեյից հյուսիս) լողափ։ Լողալու ժամանակ նա ընկել է լողատախտակից, գլխով հարվածվել ավազե ծանծաղուտին եւ կորցրել գիտակցությունը։

Քրիսին փրկել են ոչ հեռու գտնվող մարդիկ. նրանք նրան դուրս են բերել ջրից եւ շտապօգնություն կանչել։ Դեպքի վայր ժամանած բժիշկները տուժածին անհապաղ ուղարկել են Սիդնեյի Հյուսիսային ափի Թագավորական հիվանդանոց՝ ողնաշարի վնասվածքի կասկածով։ Այնտեղ Քրիսին վիրահատել են, վնասվել էին նրա պարանոցի ողերը, բայց, չնայած բոլոր ջանքերին, նա կաթվածահար է եղել։

Ներկայում Քրիսը վերականգնողական բաժանմունքում է, թեեւ արդեն անջատել են թոքերի արհեստական շնչառության սարքը։

«Քրիսը չի քնում, շնչում է եւ խոսում։ Նա բուժքույրերին եւ բժիշկներին տոնուսի մեջ է պահում»,- ասել է նրա կինը՝ Ալաննան։

Քրիսը նաեւ երկու որդի ունի՝ 3 տարեկան եւ 8 ամսական։ Ընտանիքի համար GoFundMe քրաուդֆանդինգային հիմքի վրա միջոցներ են հավաքվում։

Լուսանկարը՝ GoFundMe-ի էջ

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է