Մոտ ժամանակներս եւս երկու հայկական դեղագործական ընկերություն հայտ կներկայացնեն՝ GMP սերտիֆիկատ ստանալու համար: Այս մասին NEWS.am Medicine թղթակցին հայտնեց Հայաստանաի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
«Մենք շատ ուրախ ենք այս բնագավառի առաջին հաջողության համար։ Մի քանի օր առաջ GMP չափանիշ շնորհվեց «Լիքվոր» ընկերությանը: Կարծում եմ մոտ ժամանակներս այս գործընթացը կսկսեն եւս երկու ընկերություն»,- հայտնեց նախարարը:
GMP չափանիշը («Good Manufacturing Practice», կամ «պատշաճ արտադրական գործունեություն»),- դեղագործական արտադրության նորմերի միջազգային համակարգ է: Հայկական արտադրողների ծանոթությունը GMP չափանիշների հետ սկսվեց 2007-2008 թթ՝ USAID/CAPS ծրագրերի աշխատանքի ժամանակ: Նրա օգնությամբ Հայաստանում ստեղծվեց GXP չափանիշներով մասնագետների ուսուցման կենտրոն, որի կազմի մեջ մտնում է նաեւ GMP:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում