Երկամյա աղջիկը եզակի մուտացիայի պատճառով ծեր կնոջ է վերածվում

18 դեկտեմբերի, 2019  10:58

Բրիտանական Լեսթեր քաղաքից Իսլո Քիլպատրիկ-Սքրիթոնը ընդամենը 2 տարեկան է, բայց արդեն վերածվում է ծեր կնոջ, այսպես կոչված, «Բենջամին Բաթոնի հիվանդության» պատճառով:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, աղջիկը ծնվել է 2017 թվականին, եւ նրա մոտ զարգացել է մանդիբուլոակրալ դիսպլազիայի եզակի տարատեսակ՝ բնածին հիվանդություն, որն առաջացնում է ոսկորների դեֆորմացիա: Այս մուտացիայի պատճառով նրա օրգանիզմի բջիջները սովորականից ավելի արագ են ծերանում, ինչի պատճառով աղջիկն իր տարիքից մեծ է երեւում: Ծնողները ջանում են դրան հումորով վերաբերվել եւ դստերը կատակով «տատիկ» են անվանում:

Հիմա աղջկա քաշը նորմայից 2 անգամ պակաս է՝ նա կշռում է ընդամենը 6,8 կգ: Բարակ շնչուղիների պատճառով նա դժվար է շնչում: Դրանից բացի, նրա մոտ սրտի արատ են հայտնաբերել: Աղջիկը չի կարողանում նաեւ խոսել եւ շփվել ժեստերի լեզվով:

Աղջկա հետ աշխատող բժիշկները նախկինում երբեք չեն բախվել նրա մոտ հայտնաբերված մուտացիային:

Կադրը՝ LeicestershireLive

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում